Որոտան գետում երեխա է խեղդվել
Ապրիլի 26-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում 8-10 ամյա երեխան ընկել է Որոտան գետը:
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից և տեղեկացնում, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 19.30-ին երեխայի մարմինը հայտնաբերվել է Անգեղակոթի ջրամբարում՝ ջրի մակերևույթի վրա: Ջրափրկարարները մարմինը դուրս են բերել ջրից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
