1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Որոտան-Արփա» թունելների չշահագործումը շարունակվում է. ո՞վ է մեղավոր

«Որոտան-Արփա» թունելների չշահագործումը շարունակվում է. ո՞վ է մեղավոր
«Որոտան-Արփա» թունելների չշահագործումը շարունակվում է առ այսօր, արդյունքում տուժում են Սևանա լիճը, գյուղատնտեսությունը, հիդրոկայանները և այլ ջրօգտագործողներ, իսկ մեղավորները դեռևս պատասխանատվություն չեն կրել: Եվ ո՞ւմ է ձեռնտու այս վիճակը, որը կարելի է գնահատել իբրև հակաիրավական, հակաօրենսդրական, հակապետական և հակասահմանադրական, քանզի պետության միջոցների հաշվին կառուցվել է մի հսկայական կառույց, որը ոչ միայն այսօր չի գործում, այլ նաև իր պաշտոնական բացումից ի վեր՝ 2004 թվականից առ այսօր մի օր անգամ չի գործել, այսինքն՝ պետությանը հասցվել է ահռելի վնասներ, ինչի համար այսօր ոչ-ոք պատասխանատու չէ և պատասխանատվության չի ենթարկվել:
Ըստ նախնական տվյալների, արդեն իսկ «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհամակարգի վրա ծախսվել է ընդհանուր շուրջ 18,5 մլրդ ՀՀ դրամ ՝ չհաշված նախագծման, կառուցման, գնահատման և այլ աշխատանքներ, որոնց հաշվարկային ընդհանուր կշիռը մի քանի անգամ կարող է գերազանցել նախնական հաշվարկները: Ուշագրավ է հատկապես այն հանագմանքը, որ 2004թ.-ի օգոստոսի 17-ին կնքված N ԾՁԲ-04/36 պայմանագրով «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի ջրային համակարգը հանձնվել է հավատարմագրային կառավարման «Արփա-Սևան» ԲԲԸ-ին: Իսկ «Արփա-Սևան» թունելի պահպանման և շահագործման նպատակով հավատարմագրային կառավարչի պահպանման ծախսերի համար պետբյուջեից «Արփա-Սևան» ԲԲԸ-ին յուրաքանչյուր տարի փոխանցվում է 205,800,000 ՀՀ դրամ (ամսեկան 17մլն. դրամ): Ավելին՝ վերականգնման աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով սահմանված կարգով նույն «Արփա-Սևան» ԲԲԸ-ի հետ հետագա երեք տարիների համար կնքվել է ևս շուրջ 4,998 մլրդ դրամ արժեքով շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր (2017թ.-ին հատկացվել է 1,9 մլրդ դրամ, 2018թ.-ին՝ 1,6 մլրդ դրամ, իսկ 2019թ.-ի համար մնացորդը կազմել է 1,79 մլրդ դրամ) Այսինքն՝ ստացվում է, որ վերոնշյալ խնդրի ապահովման մասով պարտավորություններ ստանձնած «Արփա-Սևան» ԲԲԸ-ին վճարվել և շարունակաբար վճարվում է մի բանի համար, որ նա ոչ միայն չի ապահովել, այլ նաև շարունակաբար չի ապահովում: Եվ ո՞վ պետք է պատասխան տա և պատասխանատվության ենթարկի այս ամենի համար:
Տարեցտարի Սևանա լճի ջրալրման խնդիրը դառնում է էլ ավելի ճգնաժամային: Պատկան մարմիններն ամեն անգամ գլուխ-գլխի տալով՝ ճանապարհներ են որոնում գտնելու դրա իրական պատճառներն ու լուծման տարբերակները՝ աչքաթող անելով ՄԻՆՉ ԱՅԺՄ ԱՄԵՆԱԻՐԱԿԱՆ ԵՎ ԱՄԵՆԱՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ – ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՋՐԱՄԲԱՐԻՑ «ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ» ԹՈՒՆԵԼՈՎ ՋՐԱՌԸ, ՈՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ: Մինչդեռ հենց այդ «Որոտան-Արփա» հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Սևանա լիճ տարեկան լրացուցիչ պետք է տեղափոխվի 165 մլն խմ ջուր, որը լճի ջրային հաշվեկշիռ մյուս փոփոխականների կայունության պահպանման դեպքում տարեկան պետք է ապահովի լճի մակարդակի 12.7 սմ-ով բարձրացում: Եվ այդ ամենն ամրապնդված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 5.1 հոդվածով , որն էլ փաստացի չի ապահովվել և չի ապահովվում:
Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին օրենքի համաձայն՝ «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհամալիրը համարվում է պետական հատուկ նշանակության ջրային համակարգ , որն այսօր ամբողջովին չի գործում «Որոտան-Արփա» թունելի այդպես էլ չշահագործման արդյունքում: Եվ չնայած նրան, որ հանրային գիտաուսումնական տարբեր հարթակներ և կողմեր հստակ մատնանշում են, որ կենսական և ռազմավարական բարձր նշանակություն ունեցող սույն թունելը լիովին պատրաստ է շահագործման և ապահովել Սևանա լճին այդքան անհրաժեշտ ջրով, այնուհանդերձ, ըստ էության, առկա են անհասկանալի թաքնված կողմեր, որոնց պատճառով որևէ կերպ ընթացք չի տրվում այդ հարցին…
Շարունակելի…

ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ

 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan