Որպես թիմ, մենք ուժեղ ենք հայերից. Ռանգելով
Հայաստանի հետ ավելի բարդ է լինելու, քան Չեխիայի հետ սպասվող խաղում: Այս մասին ասել է Բուլղարիայի հավաքականի հարձակվող Դիմիտար Ռանգելովը՝ խոսելով հոկտեմբերի 11-ին Հայաստանի հետ կայանալիք խաղի մասին: «Մենք գիտենք մրցակցի ուժեղ կողմերը եւ կձգտենք չեզոքացնել սպառնալիքները: Հայ ֆուտբոլիստներն ուժեղ են անհատական որակներով: Որպես թիմ, մենք ուժեղ ենք նրանցից եւ դա պետք է ապացուցենք խաղադաշտում»: