ՈՐՊԵՍԶԻ ՉԿՐԿՆՎԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ,ԾՆՈՂՆԵՐԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԼԻՆԵԼ ԻՐԵՆՑ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ
Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Որպեսզի չկրկնվի ողբերգությունը․․․
Այս պատմությունն ինձ վստահել են, խնդրել անանուն հրապարակել։ Աղջիկներին չվնասելու և ավելի չթիրախավորելու համար ծածկել եմ նաև ուսումնական հաստատության անունը, որտեղ տեղի են ունենում այս անմարդկային զարգացումները։
Պատմությանը կարող եք ծանոթանալ կից սքրինշոթերի միջոցով, որտեղ նկարագրված է թիրախում հայտնված աղջկա վիճակը, որին ծնողները ևս ասել են «ավելի լավ է գնա, մեռի»։
Այս կիբերհանցագործության էլեմենտներ պարունակող գործընթացը կարծես թե շարունակական է լինելու, ամեն դեպքում կազմակերպիչները ներքին ցանցերով տեղեկացրել են, որ ուրիշ աղջիկների նկատմամբ ևս նման գործողություններ են կատարվելու։
Հրապարակմանս պատճառը մեկն է, հասցնել այդ անձանց, որ հետևելու եմ իրենց գործողություններին, աղջիկների կյանքի հետ չխաղան, չփորձեն թիրախավորել, անվանարկել, նվաստացնել նրանց։
Ծնողներին խնդրում եմ լինել իրենց զավակների կողքին, փորձել հասկանալ, աջակցել նրանց, ինչպես նաև հարկ եղած դեպքում դիմել մեզ՝ հոգեբանական և իրավական աջակցություն ստանալու համար։
Եվ ընդհանրապես, մարմին բոլորդ ունեք, ինչ կա մերկ մարմնի մեջ, որ այդքան շահարկվում է, սա ինչ վերաբերմունք է մարդկանց կյանքի ու անձնական տարածքի նկատմամբ»։