1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Որպեսզի Գրողների միությունը ծառայի ոչ թե հանրային խմբերի շահերի, այլ... »

Հոկտեմբերի 20-ին կայանալու է Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարը, որի ժամանակ ընտրվելու է նաեւ միության նախագահ: Երեկ թեկնածու առաջադրելու վերջին օրն էր, եւ պարզվեց, որ թեկնածուները երեքն են` ՀԳՄ քարտուղար Էդուարդ Միլիտոնյանը, Հայաստանի ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանը եւ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը: Համագումարից առաջ հանրության շրջանում տարածված որոշ խոսակցությունների եւ միության դերի ու նշանակության շուրջ զրուցեցինք Դավիթ Սարգսյանի հետ: Բայց նախ ցանկացանք իմանալ, թե որն է նրա առաջադրման նպատակը: Նա մասնավորապես ասաց.

-Բնականաբար, զուտ անձնական նկատառումներից ելնելով չէ իմ առաջադրումը, այլ հնարավորինս նպաստելու, որպեսզի մեր գրողների միությունը, մեր գրական ընտանիքը կարողանա վերականգնել իր նախկին բարի համբավը: Կարողանա իր տեղն ու դիրքը ճշտել, ամրացնել անկախության տարիներին շատ դեպքերում, ցավոք սրտի, երերացող իր դիրքերը: Որպեսզի գրողի վարկանիշը բարձրանա… Ու բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք առաջ են եկել ժամանակի թելադրանքով, եւ որոնք պետք է լուծել, որպեսզի գրողների միությունը ծառայի ոչ թե ինչ-որ անհատական կամ, չգիտեմ, խմբային շահերի, այլ ծառայի ճշմարիտ գրականությանը, ճշմարիտ արվեստին: Եվ ամենակարեւորը. ժողովրդի համար ընդունելի եւ ընկալելի լինի: Մինչդեռ գրական կազմակերպությունը, կարծես թե, հեռացել է ժողովրդի հասարակական հուզումների իրողություններից եւ առանձնացել, կղզիացել է մի տեսակ: Այն պետք բերել դեպի ժողովուրդը եւ դա անել գրքի քարոզչության, գաղափարախոսության, իսկական, մաքուր, ճշմարիտ արժեքների գնահատման եւ այլ միջոցներով:

-Ոմանց համար էլ ստեղծագործական միությունները պարզապես արհմիության դեր պետք է կատարեն… -Ես չեմ բացառում նաեւ գրողների կամ այլ ստեղծագործական միությունների, այսպես, կենցաղային եւ այլ իրողություններին մասնակից լինելը ի նպաստ ստեղծագործողի, որովհետեւ փաստ է, որ ստեղծագործողները հաճախ անպաշտպան են, իրենք չեն կարողանում իրենց իրավունքները պաշտպանել, չեն կարողանում կարգավորել իրենց բարեկեցիկ կյանքը…. Այս առումով արհմիության դերակատարումը կարող է լինել մի փոքր մաս այն շատ կարեւոր գործառույթների, որ ստեղծագործական միություններն ունեն: -Ոմանք մեղադրում են գրողների միությանը կարեւոր իրադարձությունների շուրջ միասնական կարծիք չհայտնելու համար, ոմանք էլ նշում են, որ միությունում կան տարբեր կուսակցությունների անդամ, համակիր գրողներ, եւ շատ հարցերի վերաբերյալ նրանք չեն կարող միասնական կարծիք հայտնել: -Ես համաձայն եմ վերջին կարծիքի հետ. գրողները եւ ընդհանրապես ստեղծագործողներն անհատականություններ են, նրանց չի կարելի պարտադրել, եւ գրողների միությունը ամենեւին այդպիսի դերակատարություն չպիտի վերցնի: Գրողների միությունը, նախեւառաջ, պիտի համակարգի, արժեւորի, ուղղորդի, բազմաթիվ ստեղծագործական, գրական խնդիրների հետ կապված տարբեր քարոզչական մեխանիզմներ աշխատեցնի: Մի խոսքով` գրողն անհատականություն է, իսկ գրողների միությունն էլ կուսակցություն չէ, նրա կազմում կան տարբեր կուսակցությունների անդամներ, որոնց պիտի միավորի ընդամենը մեկ գաղափար` ճշմարտությունը, բարձր արվեստը եւ բարոյական արժեհամակարգի մյուս ածանցյալ բաղադրիչները: -Զորի Բալայանի` Պուտինին ուղղված նամակը տարբեր, հիմնականում բացասական արձագանքներ է ստանում: Իսկ Դուք ի՞նչ կարծիք ունեք:

-Ես չէի ուզենա այդ հարցին անդրադառնալ, ընդամենը ասեմ. պետք է հարգել նաեւ դիմացինի կարծիքը եւ տեսակետը: Զորի Բալայանի նկատմամբ այդպիսի, այսպես ասեմ, չար հարձակումը, տարբեր որակումները չեմ ընդունում, որովհետեւ նրա վաստակը եւ արցախյան խնդրում, եւ մնացած հարցերում անուրանալի է: Ես պարզապես ուզում եմ, որպեսզի նրանք, ովքեր համաձայն չեն այդ կարծիքներին, որ հայտնել է Զորի Բալայանը, բանավիճեն, այլ ոչ թե հայհոյեն: -Ձեր մրցակիցների մասին ի՞նչ կասեք: Եվ ինչպե՞ս կգնահատեք Ձեր հնարավորությունները: -Եթե ես իմ հնարավորությունները չգնահատեի, չէի մտնի մրցապայքարի մեջ: Իսկ իմ երկու մրցակցին էլ հարգում եմ, երկուսն էլ իմ ընկերներն են: Լինելով իմ մրցակիցը` նրանք չեն դադարում իմ ընկերները լինել, որովհետեւ նրանցից ամեն մեկն իր չափով իր վաստակն ունի: Կարեւորը, կարծում եմ, քաղաքակիրթ պայքարի ձեւն է, այլ ոչ թե, ասենք, տեղական ինքնակառավարման մարմինների նման ընտրություն կատարելը: Ընտրությունը պետք է կատարվի ստեղծագործական միությանը վայել. առանց դրսից օժանդակություն, վերեւից աջակցություն աղերսելու… Այսինքն, գրողներին ոչ թե կենաց-մահու պայքար պարտադրվի, այլ նրանց թողնեն ազատ, արդար ընտրության իրավունքը: Իսկ եթե մենք պիտի փորձենք կեղծիքներով, խախտումներով ընտրել նախագահ, դա միանշանակ կխոսի պաշտոնատենչության, անձնական նախանձախնդրության, այլ ոչ թե գրականությանը, գրողին, մեր մշակույթին ծառայելու գործողության մասին: -Կոմպոզիտոր Վահրամ Բաբայանն ասում է, որ, օրինակ, կոմպոզիտորների միության նախագահ ընտրվելու դիմաց 10 հազար դրամ կաշառք են խոստանում: -Ես էլ տարբեր բաներ եմ լսում: Նույնիսկ այսօր մեկն ինձ ասաց, որ խոսում են, թե ես թեկնածությունս դրել եմ, որպեսզի Հովիկ Հովեյանի ձայները խլեմ, եւ հաղթի Էդուարդ Միլիտոնյանը: Ինձ ճանաչող մարդու մտքով ո՞նց կարող է անցնել, որ ես կարող եմ երբեւէ ստրկամիտ, ծառայամիտ մարդու վարք դրսեւորել: Խոսակցություններ կարող են լինել, բայց դրանք ընդամենը բամբասանքի մակարդակի են, եւ էլի եմ ասում` ամոթ կլինի այն թեկնածուին, ով փորձի օտար, անհարիր միջոցներով ընտրվել: Ես ուղղակի չգիտեմ` նա հետագայում ո՞նց կկարողանա պաշտոնավարել գրողների միջավայրում. դա հաստատ նրա համար մի օր կդառնա խարակիրիի նման մի բան: Սա, կրկնեմ, համայնքային ընտրություն չի, ընտրության այլ տեսակ չի, սա խղճի, բարոյականության, գրողի, ժողովրդի, ուսուցչի ընտրություն է…

Զրույցը` Ռ. ԹԱԹՈՅԱՆԻ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan