«Որքան երկար եք լռում, այնքան ավելի պատասխանատու եք դառնում». ռեժիսոր Ջիվան Ավետիսյան
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանը:
Ռեժիսորը հրապարակել է Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կանգնած փոքրիկ աղջկա մի լուսանկար, ում ձեռքին «Թույլ տվեք տուն գնամ» մակագրությամբ պաստառ է:
«Որքան երկար եք լռում, այնքան երկար է տեւում աղետը: Որքան երկար եք լռում, այնքան ավելի պատասխանատու եք դառնում այս հարցում: Սա վերաբերում է ցանկացածին, ում թվում է, թե այս հարցն իր խնդիրը չէ... բարձրացրեք ձեր ձայնը»,-գրել է Ջիվան Ավետիսյանը: