Որքա՞ն կապիտալ ունեն Հայաստանյան բանկերը. 168 Ժամ
ՀՀ ԿԲ 2014թ. դեկտեմբերի 30-ի հայտնի որոշումից հետո, որով ՀՀ տարածքում գործող բանկերի սեփական կապիտալի նվազագույն չափը սահմանվեց 30 միլիարդ դրամ՝ նախկին 5 միլիարդի փոխարեն, ակտուալ դարձավ հարցը, թե որ բանկը որքան կապիտալ ունի: Քանի որ մամուլում արդեն իսկ մի շարք հրապարակումներ են եդել, որոնց կապակցությամբ առանձին առևտրային բանկեր հանդես են եկել հերքումով, մենք որոշեցինք ներկայացնել բանկային համակարգի ամբոդջական պատկերը' իրենց իսկ ներկայացրած հաշվետվությունների հիման վրա: Կան 5 առևտրային բանկեր, որոնց ընդհանուր կապիտալն արդեն իսկ գերազանցում է 30 միլիարդ դրամը, և նրանք 2017 թվականին ընդառաջ կապիտալը ԿԲ պահանջին համապատասխանեցնելու խնդիր չունեն: Սեփական կապիտալի մեծության առումով առաջին տեղում Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկն է (54.1 մլրդ դրամ): Հնգյակի մեջ են նաև Արդշինբանկը, HSBC Հայաստան բանկը, Ամերիաբանկը և ՎՏԲ Հայաստանը: Եվս 6 բանկերի դեպքում սեփական կապիտալի չափը գտնվում է 20-30 միլիարդ դրամի սահմաններում: Թվով 7 բանկերի կապիտալը 10-20 միլիարդ է: 10 մլրդ դրամից պակաս ընդհանուր կապիտալ ունի երեք բանկ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
