Որքան մարդ կկրճատվի օպտիմալացման արդյունքում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որ ենթադրում է պետական ապարատի կրճատում, երեկ խորհրդարանում բավական թեժ քննարկումների առարկա էր դարձել: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները պնդում էին, որ կառավարությունը չի ներկայացրել կոնկրետ թվեր, թե օպտիմալացումների հետևանքով քանի հոգի է կրճատվելու, որքան գումար է տնտեսվելու: Իշխանություններն էլ վստահեցնում էին, որ կրճատումները միանգամից չեն արվելու:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց որ վերամիավորման ենթակա նախարարություններից Գյուղատնտեսության նախարարությունում կա 130 հաստիք, Մշակույթի նախարարությունում՝ 110 հաստիք, Սփյուռքի նախարարությունում՝ 80 հաստիք, նույնքան հաստիք էլ` Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում: Ու նախապես կրճատվում է 78 հոգի՝ փոխնախարարներ, վարչությունների պետեր, այնուհետև բաժինները միավորվելու են, որից հետո աշխատակիցների աշխատանքը գնահատվելու է բալային համակարգով, ու այդ ժամանակ կլինեն բուն կրճատումները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: