Որքանով է ճիշտ ներդրումներ անել եկեղեցիների շինարարության մեջ
168.am-ը գրում է. Վերջին շրջանում բուռն քննարկման առարկա է դարձել եկեղեցաշինության թեման։ Մարդիկ քննարկում են, թե որքանով է ճիշտ ներդրումներ անել եկեղեցիների շինարարության մեջ, երբ կարելի է գործարան կառուցել, հաշվում են կառուցված եկեղեցիների թիվը, քննարկում ընդհանրապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմության մեջ և այլն։
Իրականում, վերջին տարիներին Հայաստանում կառուցված մի քանի տասնյակ եկեղեցիների մեծագույն մասը կառուվել է ոչ թե ՀԱՍԵ-ի միջոցներով, այլ առանձին անհատների՝ հիմնականում հարուստ գործարարների։
Այս տեսանկյունից՝ եկեղեցաշինության մեջ գումար ներդնելու թեման ինքնին դառնում է անիմաստ, քանի որ դրանք մասնավոր գումարներ են, և մարդն է ինքն է որոշում՝ ինչպես ծախսել իր գումարը։ Ի վերջո, եթե եկեղեցու համար ծախսվող մի քանի հարյուր հազար կամ միլիոն դոլարը կարող էր ներդրվել բիզնեսի մեջ և եկամուտ բերել, դա առաջին հերթին պետք է անհանգստացնի այդ գումարը դնողին։ Ու եթե հաջողակ, իր շահերը բոլորից լավ գիտակցող գործարարը որոշում է փող հատկացնել եկեղեցի կառուցելու համար, ուրեմն տնտեսական նպատակահարմարության թեման մյուսների համար ավտոմատ փակվում է։
Սակայն ՀԱՍԵ-ն շինարարություն է իրականացնում նաև իր միջոցներով։ Ավելի ճիշտ՝ իր կողմից հանգանակված միջոցներով։
Քանի որ թեման շատերին է հետաքրքիր, մենք հաշվել ենք ՀԱՍԵ-ի կողմից վերջին տարիներին իրականացված շինարարության ծավալներն ու դինամիկան։
Սկսենք ամենաթարմ տվյալներից։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի հունվար-հուլիսին ՀԱՍԵ-ի հանգանակած միջոցներով իրականացվել է շուրջ 978 մլն դրամի շինարարություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ծավալն ավելացել է 62.9%-ով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
