Որտեղ է Սերժ Սարգսյանը նշել իր ծննդյան տարեդարձը. մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանն իր ծննդյան 65-ամյակը նշել է շատ ընտանեկան միջավայրում:
Սերժ Սարգսյանը չի ցանկացել մեծ միջոցառում կազմակերպել, ինչի համար էլ ընտանիքում փոքր խնջույք են կազմակերպել` թոռներով, դուստրերով։ Ուշագրավն այն է, որ հեղափոխությունից հետո տարբեր ՀՀԿ-ականներ, որոնք բողոքում էին, թե Ս. Սարգսյանն իրենց «քցել» է` անակնկալ հայտարարելով իր հրաժարականի մասին, ակամա սկսեցին գովերգել նրան ու փառաբանել:
Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ականների այս պահվածքը կապված է այն լուրերի հետ, թե նոր իշխանությունները շուտով «տապալվելու» են ու կրկին իրենք են վերադառնալու:
Իշխանության ղեկին վերադառնալու նոստալգիան էլ ՀՀԿ-ականներին մղեց Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա առիթը օգտագերծել նրան մի լավ հաճոյանալու համար: Թերեւս հիշենք ՀՀ վարչապետի հայտնի խոսքերը, որ վերադարձ անցյալին այլեւս չի լինելու»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում