Օրվա սկզբին ռուսական ռուբլին էժանացել է
Երևանի ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ Մոսկվայի բիրժայում ռուսական փողն ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ չափավոր անկում է գրանցել: Մասնավորապես` դոլարի փոխարժեքի հետ համեմատած ռուսական ռուբլին կորցրել է 40 կոպեկ, իսկ եվրոյի` 18: Նշված ժամի դրությամբ մեկ դոլարն արժեցել է 51,94 ռուբլի, իսկ մեկ եվրոն` 56,84 ռուբլի:
Նավթի միջազգային գինը 0,10 տոկոսի անկում է գրանցել, Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 64,51 դոլար:
