Օսկանյանի հաջորդ մոբիլիզացիան՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների, կլինի Բրատիսլավայում.
«Հրապարակ» թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Վարդան Օսկանյանի արտասահմանյան հաջորդ մոբիլիզացիան՝ ընդդեմ հայոց իշխանությունների, կլինի Բրատիսլավայում: Եթե Մոսկվայում «Լյուդինգի» սեփականատեր Արմեն Շահազիզյանն էր ապահովել «մասսովկան», ապա Բրատիսլավայում այդ «պատասխանատու» գործը կիրականացնի ԵՀՄՖ (Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի) նախագահ Աշոտ Գրիգորյանը, որը Վարդան Օսկայանի հետ ևս շատ մտերիմ կապերի մեջ է:
Վերջին տարիներին Օսկանյանի միջոցով նա մտերմացել է նաև Գագիկ Ծառուկյանի հետ և ժամանակ առ ժամանակ ԲՀԿ առաջնորդին հրավիրում է Բրատիսլավա, ու միասին գնում են որսի: Չնայած հանգամանքին, որ Բրատիսլավայում հայ համայնքը խիստ փոքրաթիվ է, այնուհանդերձ, Աշոտ Գրիգորյանի տեղակալ, նրա աջ ձեռք, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին «անարգանքի սյունին» գամած երբեմնի ՀՌԱԿ ատենապետ, այժմ «վտարանդի» Հարություն Առաքելյանը, որին Ա. Գրիգորյանը «քաղաքական ապաստան» ու բնակատեղի է տվել Բրատիսլավայում, լրջորեն զբաղվում է այդ հավաքի համար հայերի «հավաքագրմամբ»՝ ողջ Սլովակիայի և Չեխիայի տարածքով մեկ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
