Ոսկին թանկացել է՝ տնտեսական ընդհանուր անորոշության պայմաններում
Համաձայն սակարկությունների տվյալների՝ համաշխարհային տնտեսության հեռանկարի վերաբերյալ ընդհանուր անորոշության պայմաններում ոսկու գինն աճել է։
Նյու-Յորքի COMEX հարթակում հունիս ամսվա ոսկու ֆյուչերսների գինը բարձրացել է 0.29%-ով և կազմել 1703 դոլար։ Արծաթի գինն ավելացել է 0.15%-ով և կազմել 15.703 դոլար, պլատինի գինն ավելացել է 0.79%-ով և կազմել 770 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
