Ոստիկանն ընկերոջ հետ մեղադրվում է բնակարանային գողության համար
30-ամյա ոստիկանն ու նրա ընկերը ամբաստնյալի աթոռին են հայտնվել բնակարանից զգալի չափերով գողություն կատարելու համար: Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Էդուարդը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ավագ ոստիկան է եղել: Նա ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակութուն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Օնիկի հետ Երևանի Պարոնյան փողոցի 18 շենքի 3-րդ բնակարանից կատարել են ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակություն:
Այս գործով տուժող են ճանաչված Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացի: Ամբաստնյալների հանդեպ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: