Ոստիկաններն ակտիվիստներին հրելով բացել են «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհը (ուղիղ).news.am
Ոստիկաններն ակտիվիստներին հրելով բացել են «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհը
Ոստիկանները հրելով բացել են Աթենքի փողոցի սկզբնամասը՝ կոնյակի գործարանի մոտ, որը ակտիվիստները փակել էին քիչ առաջ։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ակտիվիստները Աթենքի փողոցի սկզբնամասում փակել էին փողոցը, նրանց մի մասը նստել էր գետնին, մյուսներն էլ պարում էին մեքենաներից մեկից հնչող երաժշտության տակ։
Տարածքում ոստիկանները սկզբում առանձնապես չէին միջամտում, սակայն մի պահ ակտիվացան եւ սկսեցին հրելով բացել ճանապարհը։ Որեւէ մեկին առայժմ բերման չեն ենթարկել, սակայն ակտիվիստներին արգելում են նստել փողոցում, փակել ճանապարհները։
Նշենք, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հրապարակել է վաղվա գործողությունների պլանը՝ բոլոր ուղղություններով շրջափակել ԱԺ շենքը եւ խափանել հատուկ նիստը։
