Ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը.VIDEO
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները Նոր Նորքում հայտնաբերեցին և բերման ենթարկեցին Լոռու մարզի բնակիչներ Սլավիկ Աղեկյանին ու Արտակ Ջանոյանին։
Մաշտոցի բաժնում օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացվել, որ վերջինիս մեքենայում թմրամիջոց կա։ «Ֆոլքսվագենի» խուզարկությամբ հայտնաբերվեցին սպիտակավուն հեղուկով լցված ներարկիչներ։ Ըստ բերման ենթարկվածների՝ հայտնաբերվածը սուբուտեքս թմրամիջոց է և պատկանում է իրենց։
