Ոստիկանպետի ԺՊ Արման Սարգսյանը շարունակում է իր քաջագործությունները
Նախօրեին, առիթ ունեցել էինք բարձրաձայնելու այն մասին, որ ՀՀ ոստիկանության ԺՊ Արման Սարգսյանը ջանասիրաբար համակարգ է վերադարձնում այն կադրերին, ովքեր ոչ միայն սերտաճել են նախկինների հետ, այլեւ անցել են ուշագրավ եւ աղմկահարույց միջադեպերի միջով:
Այս դարակազմիկ զարգացումների ֆոնին, ոչ պակաս ուշադրության է արժանի մեկ այլ իրողություն եւս. այն է համակարգի հնաբնակ Վիգեն Աղեկյանին՝ պարոն ԺՊ-ի հրամանով, Ոստիկանության Սեւանի բաժնի պետ նշանակելու որոշումը:
Նկատենք, որ նախկինում էլ Աղեկյանը երկու անգամ առիթ ունեցել ՝ նշանակվելու նույն պաշտոնում:
Նշենք նաեւ, որ Աղեկյանը հատկապես իրեն լավ էր զգում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օրոք, քանի որ (ըստ տարածված լուրերի), նա հատկապես 2017 թվականի իր նշանակումից հետո, մշտապես պաթոսով է խոսել Գասպարյանի մասին, ու թերեւս պատահական չէ, որ նա Գասպարյանի յուրայինի համբավ է ունեցել համակարգի ներսում:
Սակայն արի ու տես, որ մեծահարուստ եղբոր տեր Վիգեն Աղեկյանը, Վալերի Օսիպյանի ոսիկանապետ նշանակվելուց հետո հրաժեշտ տվեց իր աթոռին, իսկ ահա աջ ու ձախ հին կադրերին համակարգ վերադարձնելու առաջամարտիկ Արման Սարգսյանը, նրան նորից նշանակեց Ոստիկանության Սեւանի բաժնի պետ, ում նշանակումը այդուհանդերձ հետաքրքություն է առաջացրել շատերի մոտ:
Քանի որ, (ինչպես կասեր դասականը. օդում կախված լուրերի համաձայն), թավշյա գործընթացներից հետո, մի միջոցառման ժամանակ վարչապետ Փաշինյանին ամենեւին դուր չի եկել Վիգեն Աղեկյանի պահվածքը, որին ըստ նույն լուրերի հաջորդել է Աղեկյանի պաշտոնանկությունը:
Իսկ թե հիմա ինչ կանաչ լույս է վառվել Աղեկյանի համար, որ նա նորից վերադարձել է հին գործին՝ հավանաբար կիմանան Աղեկյանն ու պարոն ժամանակավոր պաշտոնակատարը:
Ի դեպ, օդում կախված մեկ այլ լուրի համաձայն էլ, Աղեկյանի մեծահարուստ եղբայրը նույնպես իր դերակատարությունն է ունեցել. եղբորը՝ հին պաշտոնին վերադարձնելու սուրբ գործի մեջ…
Հ. Գ
Մեկնաբանությունները կարծես թե ավելորդ են…
Շարունակելի…
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից
