Ոստիկանության աշխատակիցը անցել է պաշտոնեական լիազորությունները
Ինչպես հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, որ քաղաքացի Մերի Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի պաշտոնատար անձը, ծառայության բերումով տեղեկացել և տիրապետել է Մերի Հ.-ի անձնական գաղտնիք պարունակող տեղեկություններին, հրապարակել է դրանք վերջինիս հարազատների ու ծանոթների շրջանում, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել Մերի Հ.-ի իրավունքներին և օրինական շահերին:
ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: