Ոստիկանության հրահանգով սպառնում են ինձ ու ընտանիքիս. Բորիս Մուրազի
Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիին սպառնում են իր հրապարակած նյութի համար՝ խոչընդոտելով լրագրողական գործունեությանը: Պատմությունը հետևյալն է: Օրեր առաջ Politik.am կայքում հրապարակվել էր հոդված ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի մասին: Հոդվածի հրապարակումից հետո 2 տարբեր անձինք փորձել են միջամտել, որպեսի Բորիս Մուրազին հեռացնի հրապարակումը, իսկ կեսգիշերին նույն հարցով զանգահարել է անձամբ ոստիկանապետը:
Արդեն այսօր հրապարակված մեկ այլ հոդվածի տակ սկսվում է մեկնաբանությունների տեղատարափ՝ ֆեյսբուքյան կեղծ հաշիվների՝ ֆեյքերի կողմից, որոնք սկսում են սպառնալ, վիրավորել Բորիզ Մուրազիին և իր ընտանիքի անդամներին՝ հրապարակելով անգամ նրանց համատեղ լուսանկարը: Հատկանշական է, որ գրեթե բոլոր ֆեյք օգտատերերի ֆեյսբուքյան էջերում ողջ գործունեության ընթացքում տարածվում են ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին վերաբերող դրական նյութեր:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
