Ոստիկանությանը քարկոծողներին կոչ ենք անում ապարդյուն փորձեր չանել
Այս մեկ շաբաթվա զարգացումները ցույց տվեցին, որ որոշ անձինք ջանք ու եռանդ չխնայեցին ոստիկանության վրա ցեխ շպրտելու, հասարակություն և ոստիկանություն հարաբերությունը խզելու, ոստիկանի կերպարը արատավորելու հարցում: Նման գործելակերպը նորույթ չէր մեր համար, քանի որ վերջին տարիներին ոստիկանության բնագավառում իրականացվող բարեփոխումների ճանապարհին դա առաջին դեպքը չէր: Ընթացիկ ժամանակահատվածում պարբերաբար ստանալով սուր քննադատություններ, մենք կանգ չենք առել, երես չենք թեքել մեր ժողովրդից, քանի որ մեր պետությունը մեր տունն է, մեր երեխաների և մեր սերունդների ապագան: Ոստիկանությանը քարկոծողներին կոչ ենք անում ապարդյուն փորձեր չանել պետություն-հասարակություն հարաբերությունում սեպ խրելու գործում, զերծ մնալ նման գործելաոճից, քանի որ մեր ժողովուրդը իմաստուն է: