Ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 24 հաղորդում
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը` ժամը 13-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 24 հաղորդում, որոնցից 4-ը գտնվում է նյութերի նախապատրաստման շրջանում, 20-ը՝ ստուգման փուլում:
Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումներից 10-ը՝ Երեւանում, 2-ը՝ Լոռու, 3-ը՝ Շիրակի, 5-ը՝ Արարատի, 1-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Վայոց ձորի մարզերում:
