Ոստիկանությունը՝ Նելլի Հարությունյանի անհետացման մասին
«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի աշխատակից Նելլի Հարությունյանը, ով մոտ երկուս ու կես ամիս անհետ կորած էր, և հարազատները տեղեկություն չունեին նրա մասին, երեկ` նոյեմբերի 2-ին, Երևանում հայտնաբերվել է ողջ և առողջ:
Ոստիկանության կենտրոնական բաժնի լրագրողների հետ կապի վարչությունից Asekose.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ: Նելլի Հարությունյանը գտնվում է ոստիկանության կենտրոնական բաժնում, պարզվում են նրա անհետացման հանգամանքները:
Մեր տեղեկություններով՝ Նելլին հրաժարվել է պատասխանել, թե որտեղ է եղել և ինչով է զբաղվել այդ ամիսների ընթացքում: