Ոստիկանությունը 267 կգ մարիխուանա է հայտնաբերել Ադրիատիկ ծովում
Եվրոպական հատուկ ծառայությունների տվյալներով, Բալկանյան երթուղին շարունակում է մնալ Եվրոպա թմրադեղերի մատակարարման հիմնական ուղիներից մեկը։ Սակայն այս անգամ հարթված երթուղին խափանվել է, ու ինչ-որ բան , ըստ երեւույթին սխալ է ընթացել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մարտի 8-ից սկսած՝ Դալմացիայի ափամերձ մասերի բնակիչներից ոստիկանությունը սկսել է հաղորդագրություններ ստանալ այն մասին, որ ալիքները ծովից ափ են դուրս բերում մարիխուանայով փաթեթներ։ Խվար ու Վիս կղզիների մոտ բնակիչները հայտնաբերել են 136 կգ արգելված նյութ, իսկ Կորնատ կղզու ափի մոտ 47 կգ։
Ոստիկանությունը օպերատիվ արձագանքել է ու հավաքել թմրադեղերը, նաեւ ընդլայնել որոնումները ափամերձ տարածքներում։ Մի քանի օրում ծովից հանել են 267 կգ մարիխուանա, որոնք հերմետիկ փաթեթավորված էին։
Վարկածներից մեկով թմրադեղեր փոխադրող նավերից մեկը խորտակվել է Ադրիատիկ ծովում , իսկ մարիխուանայի փաթեթները երկար ժամանակ լողացել են ալիքներով ու վերջապես հասել Խորվաթիայի ափ։
Սակայն մեկ այլ վարկածով էլ թմրադեղեր վաճառողները հատուկ են ընտրել ծովի հոսանքը որպես թմրաթրաֆիկի անվտանգ տարբերակ, փաթեթները նետելով որոշակի տեղում ու որսալով մեկ այլ տեղում։ Ըստ երեւույթին անսպասելի փոթորիկը խախտել է այդ ծրագրերը՝ թմրադեղերը ցրիվ տալով ամբողջ ծովով մեկ։