Ոստիկանությունը բացահայտել է 15-ամյա տղայի սպանությունը․ դանակահարել է համադասարանցին
Ապրիլի 27-ին' ժամը 18.10-ին, ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում Տաշիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 2004 թվականին ծնված մի երիտասարդ, որը բուժհաստատությունում մահացել է։
Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են հանցագործությունը։
Նախնական տվյալներով՝ տղային դանակահարել է նրա համադասարանցին, որը հայտնաբերվել եւ ներկայացվել է ոստիկանության Տաշիրի բաժին։ Դեպքի վայրում՝ Տաշիրի մարզադպրոցի հետնամասում, հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։
Հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները պարզվում են։