Ոստիկանությունը նոր տեսակի հատուկ միջոցներ է կիրառել՝ «Զարյա 3», ջրանետ մեքենա, աերոզոլային փոշեցրիչ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հայտարարությունը․
«Ոստիկանությունը նոր տեսակի հատուկ միջոցներ է ձեռք բերել։ Դրանք արդեն ներառված են եղել սպառազինության մեջ, սակայն առանց կիրառման թույլատրելի չափանիշների հաստատման։
Այդ միջոցներից են «Զարյա 3» լուսաձայնային նռնակները, որոնք, ամենայն հավանականությամբ, կիրառվել են հունիսի 12-ին ԱԺ մոտ տեղի ունեցած ցույցի ընթացքում, նոր ջրանետ մեքենա, ինչպես նաև աերոզոլային փոշեցրիչ՝ մաշկը, աչքերը և շնչուղիները գրգռող ազդեցությամբ (pepper spray):