Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում միջադեպի հետ կապված
ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Ջոն Կիրակոսյանի դպրոցում միջադեպի մասին հրապարակումների հիման վրա: Այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ նոյեմբերի 8-ին Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում երեք առաջին դասարանցիներ իրենց համադասարանցուն, ով Հունաստանի քաղաքացի է, կապել են, ծեծի ենթարկել, ապա կտրել թարթիչները:
Երեխայի մայրը պատրաստվում է դիմել ՀՀ ոստիկանապետին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
