Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Ալավերդցի Վահագնի ձերբակալությունից
Արդեն հայտնել ենք, որ հունվարի 18-ին Երևան քաղաքի՝ իր վարձակալած բնակարանից բերման է ենթարկվել Վահագն Աբգարյանը, ով հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է: Նույն օրը «Գինետուն» հյուրանոցային համալիրից բերման են ենթարկվել և Վ.Ա.-ի ղեկավարած հանցավոր համագործակցությանը անդամակցելու կասկածանքով ձերբակալվել են Ա. Մ.-ն, Ա. Խ.-ն և Ա. Հ.-ն:
