«Ոստիկանությունը ընտրովի արդարադատություն է իրականացնում»՝շաբաթվա ռեպորտաժն ունենալու համար
«Ոստիկանությունը ընտրովի արդարադատություն է իրականացնում»,- անդրադառնալով վերջին շրջանում կրիմինալի ակտիվացմանը, NewsMedia-ի հետ զրւոյցում ասաց հրապարակախոս, քաղաքական գործիչ, Ազգային Անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, մանրամասնելով.
-Ոստիկանությունը ոչ թե բոլորի համար նույն օրենքով է աշխատում, այլ շատ լավ գիտի՝ ում կարող է ձեռք տալ, եւ ում` ոչ: Սա է թավշյա Հայաստանի արդարադատությունը:
Վառ օրինակ բերեմ. հոմոսեքսուալները կարող են մտնել հերթապահ մասը ջարդուփշուր անել, երկու հոգու ուղարկել հիվանդանոց՝ երկար ժամանակով բուժման, եւ դրա համար որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվի:

Մի ուրիշ դեպքում, երբ օրինակ Արթուր Ասատրյանը, որպես քավոր գնում է Դիլիջան` առանց պատճառի հարձակվում են վրան, որպեսզի ասֆալտին փռելու` այդ շաբաթվա ռեպորտաժն ունենան: Իսկ, որ հոմոսեքսուալները հարձակվեցին, ծեծեցին ոստիկանության աշխատակիցներին` այդ նկարահանումները բա ո՞ւր են: Բա եթե սա ընտրովի արդարադատություն չէ՝ էլ ինչ է: Սա է՝ մերօրյա ոստիկանության իրականացրած արդարադատությունը: Ոստիկանության ընտրովի արդարադատության արդյունքում է շարունակվում քրեական հեղինակությունների, թաղի լավ տղերքի այսպես ասած, «հաղթարշավը» եւ կրիմինալի աճը:

Որպեսզի ամենօրյա բնույթ կրող կրակոցները,սպանությունները չլինեն, որպեսզի հերթական հրազենից հերթական քաղաքացին չզոհվի` պետք է ոստիկանությունը ոչ թե ձեւի համար ասֆալտին փռելու օպերացիան իրականացնի, ու հրամցնի շեֆին , այլ պետք է գործով ապացուցի, որ աշխատում է:
Այ, որ ոստիկանությունը իսկապես իրեն օրենքով վերապահված գործով զբաղվի, այդ ժամանակ կրակոցներն էլ կնվազեն, սպանություններն էլ այսքան հաճախակի բնույթ չեն կրի:
Գողականների մասին օրենքը հատուկ «դագանակ» է հանցագործ աշխարհի գլինի, որպեսզի իշխանությունը պետք եղած դեպքում հատուկ պատվերներ իջեցնի
![]()
-Բայց, իշխանությունը կարծես թե փորձում է պայքարել օրենքով գողերի դեմ, համենայնդեպս նոր նախագիծ է ներկայացվել` վերջիններիս պատասխանատվության ենթարկելու համար: Ի դեպ, Ըստ Ձեզ ինչով է պայմանավորված օրերս ՔԿՀ-ից մեկում հասունացած բունտը: Արդյո՞ք դա կյանքի կոչվող օրենքի նախագծի առաջին ազդակները չեն…
-Նման բունտեր պարբերաբար կլինեն. պետք է ուսումնասիրել, բայց ամենայն հավանականությամբ , այո, շատ ճիշտ նկատեցիք, դա գողականների մասին օրենքի նախագծի հետ է կապված: Գողականների մասին օրենքը՝ հատուկ «դագանակ» է հանցագործ աշխարհի գլխին, որպեսզի իշխանությունը պետք եղած դեպքում հատուկ պատվերներ իջեցնի: Սա է օրենքի ողջ իմաստը:
Պատրաստեց՝ ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ
NewsMedia
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից
