Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում
ԱՍԵԿՈՍԵ
Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված հսկողություն իրականացնել Վահագնի գյուղում: Fnews.am-ին հասած տեղեկությունների համաձայն, պահպանությունն իրականացվում է 44-ամյա Նվեր Քոչինյանի սպանության մեջ կասկածվող Արմեն Կախյանի առանձնատան տարածքում: Ասում են ստեղծված իրավիճակի պատճառով, համայնքում շատերն են լարված, եւ որոշակի անհանգստություն այնումենայնիվ կա: Թեեւ, ոստիկանություն անում է հնարավորը՝ համայնքի բնակիչների լարվածությունը մեղմացնելու եւ նրանց անվտանգությունը ապահովվելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Կախյանը մեղադրվում է համագյուղացու սպանության մեջ, իսկ նրա բնակարանը դեպքից մի քանի օր անց հրկիզել էին: