Օտարերկրացիներն այս տարի ՀՀ-ում 1418 գույք են ձեռք բերել
Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում մոտ 150 հազար գործարք է իրականացվել, ինչը նախորդ տարվա 9 ամսվա համեմատ 4.7 տոկոսով ավելի է:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, այս 150 հազար գործարքներից մոտ 40 հազարը առուվաճառք են եղել: Բնակարանների մասով գործարքներն աճել են 11.3 տոկոսով:
Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, Երևանում անշարժ գույքի 1 քմ-ի միջին գինը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձրացել է 13.7, մարզերում՝ 19.8 տոկոսով: Սա հիմնականում պայմանավորված է արտերկրից, մասնավորապես, Ռուսաստանից մարդկանց ներհոսքով: