«Օտարերկրյա ներդրողը, պարզվեց, Արմեն Ավետիսյանն է». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ներդրումների թեմային ու այս համատեքստում հիշեց «Գոլդեն փելես»-ի օրինակը. «Գոլդեն փելես հյուրանոցը երբ բացում էին, էն ժամանակ Ռ. Քոչարյանը դա անվանում էր օտարերկրյա ներդրում, թե տեսեք, օտարերկրացիները գալիս ենք: Հետո պարցվեց՝ օտարերկրացին Մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանն ա: Ու դա մեր վիճակագրության մեջ սենց թվեր էր էլի՝ օտարերկրյա, օտարերկրյա...»:
