Օտարերկրյա տելեգրամյան ալիքները կեղծ տեղեկություններ են շրջանառում. ՀՀ Պն-ի հորդորը
Մեծաթիվ հետևորդներ ունեցող օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ, ՀՀ պաշտպանության նախարարությանը հղում անելով, կեղծ տեղեկություններ են շրջանառում և դրանք ներկայացնում իբրև ՀՀ ՊՆ հաղորդագրություն:
Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին (այդ թվում՝ օտարերկրյա լրատվամիջոցներին) ևս մեկ անգամ հորդորում է հետևել պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին և սոցիալական ցանցերում գերատեսչության պաշտոնական էջերին:
Սոցիալական ցանցերում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջերն են.
Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքն է՝ www.mil.am