Ո՞վ ա չափել էդ 800 հեկտար ա.Սուրիկ Խաչատրյանը՝ կորցրած տարածքների մասին
Ով է չափել, որ 800 հեկտար տարածք ենք կորցրել: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
«Ով ա չափել 800 հեկտարը, հարաբերական ա ասել, Սերժ Սարգսյանը հո չի ասել, որ կոնկրետ 800 ա, դրանք բուֆերային գոտիներ են, ոչ բնակավայր են, ոչ տարածքներ են, ժողովուրդը բնակվում են, ոչ մի խնդիր չկա»,-ասել է Սուրիկ Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է իր առաջնագիծ մեկնելուն, որն էլ իր հերթին քննադատությունների նոր ալիք էր բարձրացրել, մարզպետն արձագանքեց. «Ես չեմ գնացել նկարվելու, ես հաշվետու չեմ, զորքն եմ տարել տեղադրել եկել, ժամանակ առ ժամանակ գնացել»: