Ով ասելիք ունի գիտության մեջ, անպայման իր խոսքը կասի՝ բանակը չի խանգարի
«Առավոտ»-ի խմբագիր Արա Աբրահամյանը գրել է.
«Պաշտպանության նախարարի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը խորհրդարանական քննարկումը, իմ կարծիքով, ընթացավ սխալ ուղղությամբ։ Թեև սխալ, բայց հայաստանյան քաղաքական մշակույթին չափազանց հատուկ անձնական շեշտադրումներով. «բա դու ծառայել ես բանակում», «բա դու վաբշե խոսելու տեղ չունես, որովհետև բանակում չես ծառայել», «բա դու ո՞նց ես ծառայել», «բա դո՞ւ ինչ ես պատվոգիր ստացել։ Այս ամենը, իհարկե, շատ հետաքրքիր է, բայց օրենքի բովանդակության հետ կապ չունի։
Այժմ (2017թվականին) ես նույնպես տրամաբանություն են տեսնում առաջարկվող փոփոխությունների մեջ. բարձրագույն կրթությամբ երիտասարդը կարող է օգտակար լինել բանակին և արտոնյալ պայմաններով երեք տարի ծառայել որպես սպա (եթե ուզում է) կամ բուհ ընդունվելուց առաջ երկու տարի ծառայել որպես զինվոր։
Իհարկե, այստեղ էլ կարող են լինել կոռուպցիոն սողանցքներ, որոնց մասին պատգամավորները պետք է մտածեն մինչև երկրորդ ընթերցումը։ Բայց սկզբունքը ճիշտ է՝ ժամանակակից բանակը և ժամանակակից պատերազմը ավելի «տեխնոլոգիական են», քան թեկուզ քսան տարի առաջ։ Այսօր ավելի, քան երբևէ, պետք են կրթված, զարգացած մասնագետ-սպաներ։ ..Իսկ երիտասարդները կարող են չանհանգստանալ. Ով ասելիք ունի գիտության մեջ կամ որևէ այլ ասպարեզում՝ անպայման իր խոսքը կասի։ Բանակը չի խանգարի»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
