Ով է Հանրային Խորհրդին ֆինանսավորում
« Հ ա յ կ ա կ ա ն ժ ա մ ա ն ա կ » օ ր ա թ ե ր թ ը գ ր ո ւ մ է․
«Վազգեն Մանուկյանի գլխավորած Հանրային խորհրդի գրասենյակի վարձակալության համար շարունակում է վճարել նախագահականը: Այս կառույցի փաստաթղթերից տեղեկանում ենք, որ 2017 թ. ՀԽ‐ի համար վճարվելու է 31 միլիոն 165 հազար դրամ: Հանրային խորհուրդը գտնվում է Հանրապետության հրապարակի անմիջական հարեւանությամբ՝ «Էրեբունի պլազա» հյուրանոցում՝ 6‐րդ հարկում եւ զբաղեցնում է 236 քառակուսի մետր տարածք ընդգրկող տասը մեծ ու փոքր սենյակներ: Նախագահականն այդ վարձակալության համար նույնքան գումար վճարել է նաեւ անցած տարիներին: Եվ ոչ միայն. այդ խորհրդի աշխատակիցներն իրենց աշխատավարձը նույնպես ամեն ամիս նախագահականից են ստանում: Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդը ստեղծվել է Սերժ Սարգսյանի կողմից 2008 թվականին: Այն կազմված է 36 անդամից»:
Մանրամասները՝ այսօրվա համարում
