Ո՞վ է Հայաստանում որոշում բենզինի գինը (տեսանյութ)
1,5 ամսվա ընթացքում մոտ 20 տոկոսով աշխարհում նվազել է նավթի գինը։ Մեկ բարելը արդեն արժե մոտ 88 դոլար՝ նախկին 115-ի փոխարեն։ Նվազել է նաեւ նավթամթերքի գինը, այդ թվում՝ բենզինինը։ Այս փոփոխությունը, սակայն, Հայաստանում ակնառու չէ։
