Ով է Հովիկ Աբրահամյանի համար աշխատող «լրջագույն» տիկինն ու ԶԼՄ-ատերը...
analitik.am-ը գրում է.Գաղտնիք չէ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձակայքում կան, այսպես ասած, ԶԼՄ-ներ, որոնք փորձում են համոզել, թե վարչապետը գրագետ, խոնարհ, մտքի թռիչք ունեցող և հայրենասեր մարդ է, ում խանգարում է աշխատել ՀՀ նախագահը, պաշտպանության նախարարը և նրա կինը, ԱԺ նախագահը որդու հետ և այլ անհայրենասեր մարդիկ, ովքեր խանգարելով Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան անբաժան զույգին, քար են գցում Հայաստանի զարգացման վրա:
Ահա այդ կայքերից մեկը տեղադրել է այսպիսի մի «լրջագույն» վերլուծություն, որը, ըստ շրջանառվող լուրերի, գրվել է հենց Հովիկ Աբրահամյանի թելադրանքով և մի «լրջագույն» կուսակցության «լրջագույն» կին ղեկավարի ձեռամբ:
Լրագրողական և քաղաքական շրջանակներում բազմաթիվ անեկդոտների այս կերպարը, ով կարողանում է իշխանական որոշ, ոչ այնքան խելացի, ֆիգուրների մոտ գրագետի իմիտացիա ստեղծել, թիրախավորել է իշխանական ինտելեկտուալների համարում ունեցող գործիչներին:
Իհարկե միամտություն կլիներ կարծել, թե նրա պոռթկումները սկզբունքներից են բխում, որովհետև ՀՀ-ում բոլորը տեղյակ են սույն տիկնոջ արծաթասիրության և ագահության մասին:
Ասում են` այս «լրջագույն» տիկինը ԶԼՄ-ատեր մի քանի անուղեղ ընկերուհիների հետ միասին պատրաստ է աճուրդի հանել ցանկացած երևույթ, խրոխտ և բառերի վանկերը հատ-հատ արտասանելով դատափետել ցանկացած մարդու կամ երևույթի` համապատասխան վճարի դեպքում: Իսկ մենք մեր կողմից ավելացնենք, որ վերջին ամիսների ընթացքում էապես իջել է Հովիկ Աբրահամյանի դերակատարությունը իշխանական կուլուարներում: Դա կապված է Հովիկ Աբրահամյանի` բոլոր ֆրոնտերում արձանագրած ֆիասկոներով՝ տնտեսության աղետալի վիճակ, որի անմիջական պատասխանատուն վարչապետն է, սահմանադրության հանրաքվեի կազմակերպչական մասի տապալում և այլ ասպեկտներ, որոնք մանրամասն կներկայացնենք մեր հաջորդ նյութերում:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում: