Ով է լինելու գլխավոր «մուծվողը...»
Զարմանահրաշ բաներ են կատարվում Արգամիչյան Հայասատանում:
Հենց վերջերս, հայոց շուկայի գերակա <քանդուքարափ անողներից> մեկը` նույն ինքը, Լֆիկ Լիմինդրովիչը, ազնվասիրտ հոխորտանքով խոստովանեց որ ինքն էլ կմտնի հարկային դաշտ, եթե ապահովվեն հավասար պայմաններ:
Այսինքն, տիար Լֆիկը, վերջնականապես հաստատում է, որ ինքն աշխատել է ստվերում, ինչպես որ ստվերում են աշխատել մեր մյուս բոլոր խոշոր ձեռնարկատերերը: Մնում է սպասել, որ նման խոստովանանքով հանդես կգա արգո նաեւ Արգամիչը… Բացի սա, պետք է հուսալ, որ յուրաքանչյուրը կներկայացնի յուր ստվերային հաշվետվությունը: Եվ մենք ուրախությունից շուրջպար կբռնենք օբյեկտների շուրջ. օրինակ Փակ շուկայի, Փարավոնի, Երեւան Սիթիի, եւ մի շարք այլ օբյեկտների շուրջը:
Այնուամենայանիվ մի հարց է մնում բաց. շոգերը նոր-նոր են սկսվել, բայց մարդիկ ստվերի հովերը թողած դուրս են գալիս արեւի տակ: Մնում է ենթադրել, որ ՀՀ-ում ձեւավորվելու է ստվերային նոր ավելի խոշոր տնտեսություն` այս նշանաբանի տակ. Արեւային ստվերներ, որից հետո մնում է մտածել, թե ինչ անուն տանք այդ մեդալին, որը հանձնվելու է գլխավոր հաղթողին…
Ի դեպ, առայժմ հայտնի է միայն մեդալի նյութը.այն ժամկետանց կալոշից է:
Վռամշապուհ Սեթյան