Ով է մսխում մեր փողերն ու ինչու է վարչապետը մեծ-մեծ խոսում տնտեսական աճի մասին
Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է Հայաստանի Հանրապետության տնտեսական կիսամյակային ցուցանիշները, որոնք, մեղմ ասած, արտացոլում են ոչ այնքան հուսադրող մի իրականություն: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է մոտ 20 տոկոսով, կրճատվել է նաև ներքին առևտրաշրջանառությունը: Կրճատվել են տրանսֆերտները, որոնք կազմում են Հայաստանի տնտեսության, ըստ էության, հիմնական շարժիչներից մեկը: Եվ վերջապես՝ հարկերը նախորդ տարվա համեմատ հավաքվել են մոտ 13 տոկոսով ավելի քիչ:
Եվ այս ամենով հանդերձ՝ ըստ էության այս ցուցանիշները չեն, որ ամենավատն են այս պատկերում: Այս պատկերում ամենավատն այն է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բառացիորեն երկու օր առաջ Գյումրիում հայտարարում էր, որ Հայաստանում առաջին կիսամյակի տվյալներով կա 4,5 տոկոս տնտեսական աճ, որ բոլոր ոլորտներում աճ ունենք, որ հաջորդ կիսամյակում ավելի մեծ ցուցանիշներ ենք ունենալու:
Մանրամասն ` սկզբնաղբյուրում: