Ով է «նալոգ» դրել ոսկու գործի վրա. Ոսկերիչներն ահազանգում են
Վերջին մի քանի օրերին ոսկեգործությամբ զբաղվողները ստիպված են մեկ գրամ մաքուր ոսկու (999 հարգ) համար 2.5 դոլար ավելի վճարել նախկինի համեմատ: Բացի այդ՝ նրանք ինչպես տեղեկացրել են «Ժամանակ»-ին, մի քանի օր է ՝ Հայաստանյան բանկերից չեն կարողանում ոսկյա ձուլակտորեր գնել, ինչը նախկինում հանգիստ անում էին:
«Ինչու՞, ինչի՞ համար, ինչո՞ւ ես հարկային բեռի տակ ճկռած՝ դեռ մի բան էլ պետք է սկսեմ ոսկին թանկ գնով առնել: Թե ով է մտել էս գործի մեջ, ով է նալոգ դրել էս գործի վրա՝ դեռ չենք հասկանում»,-«Ժամանակ»-ի թղթակցին դժգոհել է «Բաղնիքի» ոսկու շուկայի վաճառողներից մեկը:
