«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ կուսակցության գործունեություն արգելի»․ Գևորգ Պետրոսյան
Շենգավիթի դատարանի դիմաց են նաև ԲՀԿ-ական պատգամավորները: Լրագրողների հետ զրույցում պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ևս մեկ անգամ պնդեց, թե Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է: Դիտարկմանը, թե Փաշինյանն այսօր պնդեց, որ պետք է արգելվի ընտրակաշառքներին ներգրավված կուսակցությունների գործունեությունը, պատասխանեց. «Ո՞վ ա Նիկոլ Փաշինյանը, որ կուսակցության գործունեություն արգելի: Կուսակցությունների գործունեությունն արգելվում է սահմանադրական դատարանը: Փաշինյանն էսօր կա, վաղը չկա, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը լինելու ա»: