Ո՞վ է փոխարինելու Հովիկ Աբրահամյանին
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Մինչ Հովիկ Աբրահամյանը փորձում է «տալչոկ» տալ կառավարությանը, չեն դադարում խոսակցությունները, որ ոմանք աշխատում են վարչապետափոխության ուղղությամբ: Խոսքն այս օրերին Ղարաբաղում գտնվող Ռուբեն Վարդանյանի մասին է, ով, ըստ մեր աղբյուրների, անում է ամեն ինչ, որ հաջորդ վարչապետը լինի: Արա Աբրահամյանի հետ անվերջ «պատերազմների» մեջ գտնվող, «Ամերիա» բանկի սեփականատեր Ռուբեն Վարդանյանի լոբբիստների մեջ է նաև վարչապետի և Ծառուկյանի ոխերիմ «բարեկամ» Ռուբեն Հայրապետյանը, որն իր մտերիմ Սամվել Ալեքսանյանին էլ է փորձում «թեմայի մեջ քաշել»: Բայց քանի որ Սերժ Սարգսյանը հասկացրել է, որ չի շտապում Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ անելու հարցում, «լոբբիստները» «1 քայլ առաջ-2 քայլ հետ» տեխնոլոգիայով են առաջ շարժվում»,–գրում է թերթը։