Ո՞վ է Ռուբեն Հայրապետյանի դեմ պատվեր կատարում...
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի միջադեպին ասաց.
-Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Նա ուղղակի քաղաքական պատվեր է կատարում: Դուք մի հատ ստուգեք իմ թիկնազորում Տիգրան անունով մարդ կա՞ թե՞ոչ, նոր ինձ տենց բան հարցրեք: Եթե դուք ինձ չեք հավատում, գնացեք ստուգեք: Իմ թիկնազորում ոստիկանության աշխատողներ են օֆիցիալ ձեւակերպված:
-Իսկ ո՞ւմ ի նկատի ունեք, որ ասում եք Ձեր դեմ քաղաքական պատվեր է իրականացվում:
-Այո, ես կարծում եմ, որ ինչ-որ մեկի կողմից պատվեր է իրականացվում, տեսեք ինչ է` մարդը կանգնել ասում է, որ իմ թիկնազորից Տիգրանին ճանաչել է իրեն ծեծողների մեջ, այնինչ իմ թիկնազորում Տիգրան անունով մարդ ընդհանրապես չկա: Էլի եմ կրկնում. էդ կարան բոլորը ստուգեն:
-Պարոն Հայրապետյան, այդպես էլ չասացիք, թե ովքեր են այդ պատվեր տվողները…
-Չեմ կարող ասել, բայց դուք ինքներդ չեք տեսնում, որ ես ոչնչի մեջ չեմ խառնվում, հիմնականում լինում եմ Հայաստանից դուրս, համարյա Հայաստանում չեմ լինում: Ավելի շատ Արցախում եմ լինում, բայց դե էլի անընդհատ իմ անունն է շահարկվում:
-Պարոն Հայրապետյան ազատամարտիկի ծեծից առաջ էլ Ձեր անունը կապվեց "ԷՅՐ Արմենիայի" համասեփականատիրոջ ծեծի հետ: Դա էլ ե՞ք հիմա հերքելու:
-Այդ դա եղել է, ես դրանից չեմ հրաժարվում, ու երբեք էլ չեմ հրաժարվի:
Տաթեւիկ Աբրահամյան
