1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ո՞վ է «սպանել» մրգավանցի Սեյրանին և ի՞նչու

Արարատցի վարչապետ Հովիկ Աբրահամյանի ցեղակիցների, համախոհների տնտեսական, ընտրական <ռազբորկաների> շնորհիվ կրիմինալ-Արարատն առաջ է անցնում կրիմինալ-Լոռու մարզից: Արարատյան բացահայտ զինված ռազբորկաներից զատ, որոնք սովորաբար ավարտվում են կրակոցներով՝ առանց զոհերի կամ զոհերով, քրեական գործերն էլ՝ <ջրվում>, հետագայում ի հայտ են գալիս նաև քողարկված հանցագործություններ՝ մահվան ելքով: Աբրահամյանների ցեղի դարդից փախուստի մեջ գտնվող Արարատի մարզի գազի վարչության նախկին պետ Հովիկ Ղազարյանի՝ Գազի Հովոյի ազգական, ծնունդով մրգավանցի Արտուշ /Սեյրան/ Սողոմոնյանի <ինքնասպանության> հետ կապված հանգամանքներն ակնհայտորեն հուշում են, որ դա սպանություն է եղել: Իսկ այս պատմությանն առնչվող անձինք նախկին և ներկա պատգամավորներ են:
Մեր ունեցած տեղեկություններով, որպես վարկած՝ սպանության դրդապատճառը կարող է լինել ընտրական կամ տնտեսական շահը, կամ երկուսը միասին՝ խորքում ունենալով ընդհանուր հակառակորդին վախեցնելու, չեզոքացնելու վերջնանպատակ:

Արարատի մարզի բնակիչներն աստված են կանչում, որ օր առաջ ազատվեն իրենց վզին նստած կալվածատեր վարչապետից ու <զինված ռազբորկաների սիրահար> նրա որոշ ցեղակիցներից ու շրջապատից /ինչպես ամբողջ հայությունը/: Բայց քանի որ այդ ցեղախմբին վնասազերծող դեռ չկա, արարատցիները փորձում են ընտրությունների միջոցով գոնե իրենց գյուղերը զերծ պահել հովիկա-ջոնիկական ազդեցություններից՝ համախմբվելով տեսակով համեստ, բայց բնավորությամբ կայուն, ազնիվ, հարգված, սրտացավ անձանց շուրջը: Երևանում արդեն վաղուց բնակություն հաստատած Արտուշ Սողոմոնյանը, հենց այդպիսի անձնավորություն էր, ով ծնվել էր Արարատի մարզի Մրգավան գյուղում և մինչև մահ ամեն ինչ անում էր՝ օգնելու հարազատ գյուղին, դպրոցին, մանկապարտեզին... Երբ գյուղում երեխա էր ծնվում, կամ մի ուրախություն էր լինում, Արտուշին /Սեյրանին/ խնդրում էին, որ քավոր կանգնի: Նրա սանիկներից մեկն էլ Մրգավանի ներկայիս գյուղապետ Արմեն Հարությունյանն է, ում Սեյրանը սատարում էր 2011-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Արմեն Հարությունյանի մրցակից, համայնքի ղեկավարի թեկնածու Սուրենին էլ սատարում էր Հովհանը՝ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի որդին: Այդ ընտրությունների ժամանակ էլ մեծ ու համերաշխ գյուղը պառակտվեց, բաժանվեց երկու թիմի: Ու թեկուզ երկու թեկնածուներն էլ ՀՀԿ անդամ էին, այդուհանդերձ ընտրություններում հաղթեց Արտուշի սանիկ Արմեն Հարությունյանը:


Երևի հենց դրա համար էլ ջոնիկական թայֆան չներեց Գազի Հովոյի մերձավորին՝ ազգական և համագյուղացի Արտուշ Սողոմոնյանին: Ընտրություններից հետո Արտուշի՝ մրգավանցի քրոջ ամուսնուն՝ մարզային գազի վարչությունում աշխատող Արայիկին, ազատեցին աշխատանքից, իսկ Արտուշի դեմ մի անգրագետ ու կեղտոտ գործ սարքեցին. իբր նա անստորագիր նամակ էր ուղարկել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանին /Հովիկ Աբրահամյանի եղբոր որդուն/՝ նշելով, թե իր ազգական գազի Հովոն մահափորձ է իրականացրել Ջոնիկ Աբրահամյանի դեմ: Որ սա <էշություն է>՝ հրաշալի հասկանում էին աբրահամյական ցեղում, բայց իրավապահ-Աբրահամյանը այդուհանդերձ <քննել-քննել էր> ու <պարզել>, որ Արտուշ Սողոմոնյանը սուտ մատնություն է կատարել և այդ փաստով նրա դեմ քրեական գործ հարուցել: Մինչդեռ անստորագիր կամ անանուն նամակի հիմքով քրեական գործ հարուցելն արգելվում է. ՀՀ քր. դատ. օր-ի 177 հոդվածի 7-րդ կետում հստակ նշված է. <Չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ հանցագործության մասին այլ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չէ>: Փաստորեն, այս գործով զբաղված արարատցի իրավապահները՝ սկսած Արսեն Աբրահամյանից, կամ իրավաբանորեն անգրագետ են կամ կլանային տարաբնույթ հաշվեհարդար էին սկսել իրենց ընդդիմացող Արտուշի, նրա հարազատների ու Գազի Հովոյի դեմ:
Բայց եթե գործը սկսեր քննվել դատարանում, և Արտուշը դատարանում ասեր ճշմարտությունը, բոլորը կհասկանային, որ սա սարքած գործ է և կարող էին պաշտոնատար անձինք դատվել… Եվ դժվար չէ կռահել, որ ամեն գնով դա կցանկանային կամ կարող էին կանխել:


Արտուշին չներեցին. մեղադրեցին ու <լռեցրին>…


2012թ-ի փետրվարի 1-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Գագիկ Պողոսյանի, պետք է սկսվեր սուտ մատնության մեջ մեղադրվող Արտուշ Վաչիկի Սողոմոնյանի գործով դատաքննությունը: Սակայն դատը չկայացավ, քանի որ ըստ ոստիկանության տեղեկատվության՝ Արտուշ Սողոմոնյանը 2012թ. հունվարի 27-ին (դատաքննությունից 4 օր առաջ), Արարատի մարզի Մրգավան գյուղում գտնվող իր տանը կից հողամասի վերջնամասում հրազենային կրակոցով ինքնասպան էր եղել: Ուստի ԱԱԾ-ական հետաքրքրության գործերով հայտնի, մեղադրող Արամ Ամիրզադյանը դատի օրը եկել էր դատարան՝ սուտ մատնության վերաբերյալ քրգործի վարույթը կարճելու միջնորդությամբ: Իսկ մինչ այդ նա մեղադրանք էր բերել դատարան, ըստ որի սուտ մատնության մեջ մեղադրվող …Արտուշ Սողոմոնյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2011թ. օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանին էր ուղարկել անանուն, անստորագիր նամակ և նշել, թե իբր Մրգավան գյուղի բնակիչ Հովիկ Ղազարյանը (Գազի Հովո-հեղ.) Ջոնիկ Աբրահամյանի նկատմամբ մահափորձ է կազմակերպել: Իսկ երբ պարզվել էր, որ նամակում նշվածը չի համապատասխանում իրականությանը, մեղադրանք էր առաջադրվել Արտուշին: Փետրվարի 1-ին, փաստորեն, պետք է կայանար սույն գործով առաջին դատական նիստը, որն այդպես էլ չկայացավ, և մեղադրյալն այդպես էլ հնարավորություն չունեցավ՝ հաստատելու կամ հերքելու իրեն վերագրվող արարքը… Ի՞նքն էր շահագրգռված լռելու, թե ՞ այլ անձինք, ինքնասպա՞ն եղավ, թե՞ իրականում սպանեցին: Համենայնդեպս նման շշուկներ այս դեպքից տեղյակ որոշ շրջանակներում կային, թեև փաստի առթիվ քրգործ հարուցվեց ապօրինի զենք կրելու (քր.օր.-ի 235 hոդ.) և ինքնասպանության դրդելու (110 հոդ.) հատկանիշներով: Իսկ <դրդողին> դժվար թե գտնեն...
Շրջանառվող  տեղեկությունների համաձայն, դեպքի օրը՝ հունվարի 27-ին, Արտուշը չպետք է գար Մրգավան, քանի որ այնտեղ ապրող ազգականներից մեկին էր խնդրել իր երեխային տանել Արտաշատ՝ պարապմունքի: Ուստի, նրանք զարմացել էին, երբ դեպքից հետո իմացել էին նրա՝ գյուղ գալու մասին: Հարևաններից մեկը, երբ հայրական տան դարպասների մոտ տեսել էր Արտուշի մակնիշի ավտոմեքենան, ևս զարմացել էր:
Արտուշը մեքենայից իջել՝ մտել էր տուն: Հարևաններից ոչ ոք կրակոցի ձայն չէր լսել, սակայն տանը հետևող կենվորը և նրա կանչով տուն մտած հարևաններից մեկը որոշ ժամանակ անց նրան հայտնաբերել էին տան այգու վերջնամասում ընկած՝ <Մակարով> տեսակի զենքը կողքին, որով իբր կրակել էր իր սրտին: Հետո, մի պահ զենքն <անհետացել էր> կողքից: Շտապ օգնության բուժանձնակազմը եկել էր և դիակի՝ չգիտես ինչ մակարդակի զննումից պարզել, որ Արտուշը սրտի կաթվածից է մահացել. արյան հետք չէին տեսել: Բայց ուշագրավ է, որ 20-30 րոպե անց տեղի միլպետով, վարչության պետով և իրավասու այլ պաշտոնատար անձանցով լցվել էին ներս: Նրանք էին պարզել, որ կրակոց է եղել սրտին, որը գործված բլուզի վրա իբր շատ աննկատ անցք է առաջացրել: Միայն ներքնաշապիկի վրա արյան երկու շատ փոքրիկ հետք էր եղել: Չգիտես ինչու՝ անմիջապես շրջանառության մեջ էր դրվել ինքնասպանության վարկածը և այդ հիմքով էլ քրգործ հարուցվել:


Արտուշին սպանել են, հետքերն էլ մաքրե՞լ


Մի քանի կասկածելի հանգամանքներ վկայում են սպանության վարկածի մասին: Լավատեղյակները նշում են, որ Արտուշի ձեռքերը եղել են կծկված վիճակում: Կարծես ինչ-որ մեկին նա դիմադրություն է ցույց տվել… Հավանաբար և առնվազն եղել են երկու հոգի, որոնցից մեկը ինչ-որ բանով փակել է Արտուշի դեմքը, սեղմել՝ միաժամանակ բռնելով ձեռքերը և կանխելով դիմադրությունը, որից տուժողը փորձել է ազատվել, իսկ մյուսն իր սև գործն է արել: Տեսականորեն կարող էին հագուստը բարձրացնել, բարձը դնել վրան՝ խփել: Այդ դեպքում հագուստի, մարմնի վրա արյան ու վառոդի հետքեր չէին մնա, կրակոցի ձայնը այնքան էլ չէր լսվի, և ավելի հեշտ կլիներ՝ հանցագործության հետքերը թաքցնելը /հակառակ դեպքում՝ կրակոցի ակնհայտ արգասիքների և արյան հետքերը կմնային հագուստի և մարմնի վրա/: Ըստ երևույթի՝ այդպես էլ արել են, այնուհետև՝ դիակը տեղափոխել այգու վերջնամաս ու զենքը դրել կողքին:


Երկու ուշագրավ հանգամանք ևս: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ <ինքնասպանության> գործիք զենքի վրայից մատնահետքերը մաքրված են եղել: Սկզբում խոսակցություն են տարածել, թե զենքի վրա Սեյրանի մատնահետքերն են, իսկ հետո ասել՝ մատնահետքեր չկան: <Ինքնասպան> եղած մարդն ինչպե՞ս կարող էր իր մատնահետքերը մաքրել: Եթե ուրիշն է մաքրել, ինչը քրեորեն պատժելի արարք է, ուրեմն առանձնահատուկ շահագրգռվածություն է ունեցել. գուցե ի՞նքն է սպանել...
Բացի այդ, հարազատները երբևէ չեն լսել կամ տեսել, որ Արտուշը զենք ունենա: Ավելին, լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, <Մակարով> տեսակի այդ զենքը հետախուզման մեջ է եղել դեռ 90-ականներից՝ կատարված մի հանցագործությունից հետո: Այս կարևոր հանգամանքն էլ կարող է լույս սփռել Արտուշի հետ կապված այս հանցագործության հեղինակի վրա, եթե նախաքննական մարմինը ցանկանա և պարզի 90-ականների այդ հանցագործության գործով անցնող անձանց շրջանակն ու հանգամանքները:
Հաջորդ կասկածելի հանգամանքը. երբ նախաքննական մարմինը Արտուշի հեռախոսը վերադարձրել է հարազատներին, մահվանից առաջ նրա ընդունած և ուղարկած զանգերը, այդ թվում՝ հարազատների, ջնջված են եղել:
Վերոնշյալ պատկերից դատելով՝ չի բացառվում, որ հանցագործության այսպիսի սցենար լինի: Հանցագործը նախ պարզել է, թե ինչ հաճախականությամբ, շաբաթվա որ օրերին է Սեյրանը սովորաբար գալիս հայրական տուն: Հասկանալով, որ այցը սովորաբար լինում է աշխատանքային շաբաթվա վերջում, իսկ 2012-ի հունվարի 27-ը ուրբաթ օր է, նրան դարանակալել ու սպասել են: Բայց քանի որ դեպքի օրը գյուղ գալը նրա օրակարգում չի եղել, սպասողներն անհանգստացել են և Սեյրանին շատ լավ ծանոթ մեկի միջոցով ու շտապ ինչ-որ հարցով կանչել տուն, որտեղ էլ իրագործել են հանցավոր մտադրությունը: Դրա համար էլ մահվանից առաջ ունեցած հեռախոսազանգերի տվյալները հեռախոսի միջից ջնջված են եղել:


Որտե՞ղ են առնչվել Արտուշի և պատգամավորներ Կարոյի, Տիգրանի ուղիները


Պարզվում է, ընտրական շահերից զատ առկա է եղել նաև տնտեսական շահ, ինչն իր հերթին, որպես վարկած, կարող է լինել սպանության դրդապատճառ:
Մոտ 15 տարի առաջ Արտուշ /Սեյրան/ Սողոմոնյանը, Արարատի մարզի Մասիս քաղաքի ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանը և Վարդան անունով մի անձնավորություն, ով եղել է Արարատի մարզից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր, Յուվեցի Կարո անունով հայտնի Կարապետ Կարապետյանի գինու գործարանի տնօրենը, Մասիսում հյուրանոցի մի տարածք են վերցրել՝ համատեղ գործ սկսելու համար: Սկզբում ծաղկի ջերմոց են դրել, սակայն ինչ-ինչ պատճառներով Արտուշը թողել է այն, հետո հյուրանոցի շենքում հիմնադրել են սուրճի արտադրամաս, որոշ ժամանակ անց այդ գործունեությունն էլ են դադարեցրել, սակայն այդ բիզնես տարածքը մնացել է: Հետո Տիգրան Ստեփանյանը ինչ-ինչ գործարքների մեջ է մտել Յուվեցի Կարոյի հետ, պարտք է մնացել վերջինիս և չի կարողացել այն մարել: -ի տեղեկություններով այդ գումարի փոխարեն Կարոյին է զիջել բիզնես տարածքի իր մասնաբաժինը: Եվ ահա 2012-ին հունվարին, <ինքնասպան է լինում> Արտուշ Սողոմոնյանը, ումից նման բան ոչ ոք չէր սպասում: Զուգադիպություն է, թե միտումնավորություն, բայց Արտուշից 1-2 տարի առաջ էլ, դեռ մեզ անհայտ պատճառով մահանում է նաև տվյալ հյուրանոցային տարածքի երրորդ բաժնետեր Վարդանը… Փաստորեն Յուվեցի Կարոն մնում է միակ ողջ բաժնետերը:
Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա պարզելու՝ տնտեսական շահը կարո՞ղ էր Արտուշի <ինքնասպանության> դրդապատճառ լինել... Եթե մինչև մահը նա եղել է այդ տարածքի սեփականատեր, ապա նրա իրավահաջորդի ժառանգական գույքի մեջ պետք է ներառված լինի տվյալ հյուրանոցը, իսկ եթե ոչ, ուրեմն չի բացառվում, որ մահվանից առաջ կամ անմիջապես հետո այդ ունեցվածքը նրանից խլած լինեն:
Հ.Գ. Սրանք դեռ ստուգման ենթակա վարկածներ են: Բայց իսկապես չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանի <տակ> աշխատող այս կլանը զբաղված է իրենց ընտրական և մարզային բիզնեսներն ուրիշների կյանքերի հաշվին ընդլայնելով: Դրա համար էլ մարդիկ այս երկրից փախչում են ու արտերկրում հովիկաբրահամյաններից տուժածների կազմակերպություն ստեղծում:  


Էլմիրա Մարտիրոսյան 

ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan