Ով է «Վանաձոր» ՔԿՀ-ի կաշառքի գործով անցնող եւ ստորագրությամբ ազատ արձակված պաշտոնյան
Fnews.am-ի տեղեկություններով ստորագրությամբ ազատ է արձակվել «Վանաձոր» ՔԿՀ-ի կաշառքի գործով կալանավորված պաշտոնատար անձանցից մեկը: Ով, ի դեպ, ըստ նույն լուրերի ազատության մեջ է գտնվել մինչ քննության ավարտը: «Ստորագրությամբ ազատ է արձակվել «Վանաձոր» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը»,-ասաց մեր աղբյուրը:
Նկատենք, որ մեր տեղեկությունը հասատատեց նաեւ Կիրակոսյանի փաստաբան Հ. Արսենյանը, նկատելով միայն.«Այո, իմ պաշտպանյալը ստորագրությամբ ազատ է արձակվել, ավելին նա ստորագրությամբ ազատ է արձակվել ձերբակլվելուց հետո: Նրա նկատմամբ կալանքի միջնորդություն չի եղել ներկայացված»:
Հիշեցնենք, որ սույն գործով նախաքննությունն ավարտվել է: Իսկ ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորե ՔԿՀ-ի պետի, օպերատիվ բաժնի պետի եւ այլ ծառայողների կողմից 2017 թվականի ընթացքում ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից կաշառք պահանջելու եւ ստանալու գործով
Ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձորե քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձորե քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:
Նոնա Ադամյան
