1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ով էր «օրենքով գող» Մարսոն եւ ինչու սպանվեց նա...

Քրեական քրոնիկոն 

2009-ի հունիսի 19-ին իր տան դիմաց, դիմահար կրակոցով սպանվեց հանցագործ աշխարհի հեղինակություններից մեկը` «օրենքով գող», Մարսո մականվամբ Մարզպետունի Պետրոսյանը: Հաջորդ օրն առավոտյան, ժամը 9.30-ին, մեղայականով ոստիկանության Արարատի բաժին էր ներկայացել Վեդի քաղաքի բնակիչ, 1952 թ. ծնված Պերճիկ Շաբոյանը եւ հայտնել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ, հանցավոր աշխարհում հայտնի, 1960թ. ծնված «Մարսոյի» հետ անձնական հարցեր պարզելու համար նույն օրը գնացել է Գոռավան եւ ժամը 9.20-ի սահմաններում, նրա տան մուտքի մոտ, իր անունով հաշվառված 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով, սպանելու նպատակով, կրակել է Պետրոսյանի վրա: Վերջինս տեղափոխվել էր Վեդի քաղաքի հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:

Սկզբում այս վարկածը մի տեսակ թերահավատությամբ ընդունվեց, թեկուզ այն պատճառով, որ տեղեկություն կար նախաքննության փուլում կեղծ նյութեր նախապատրաստելու վերաբերյալ. մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովում հյուրընկալված, չերյոմուխայից ոտքի վնասվածք ստացած Արարատի մարզի բնակիչ Խաչիկ Դավթյանը հրապարակավ հայտարարել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննելիս քննիչները իրեն սպառնացել են մեկ անգամ էլ կոտրել վնասված ոտքը, եթե չհամաձայնվի գող Մարզպետի վրա ցուցմունք գրել: Հայտնի չէ, Խաչիկ Դավթյանն ի վերջո ցուցմունք գրեց, թե ոչ, բայց փաստ է, որ «Մարսոյի» սպանությունն ունեցավ նաեւ շարունակություն, քանի որ հանցավոր աշխարհի ներկայացուցիչների սպանությունները սովորաբար անհետեւանք չեն մնում:

Նոյեմբերի 18-ին, ժամը 23.50-ի սահմաններում, սպանվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն` 51-ամյա Սամվել Շաբոյանը, ու այդ սպանությունը, ինչպես շատ արագ հայտնի դարձավ, վրեժխնդրության հետեւանք էր: Դեպքը տեղի էր ունեցել Երեւանի Մյասնիկյանի պողոտայում` Նոր Նորք տանող ճանապարհին: Սամվել Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենային աջ կողմից հավասարվել էր անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ էր արձակվել: Արձակված գնդակները դիպել են ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին նստած Սամվել Շաբոյանի մարմնին, ինչի հետեւանքով նա մահացել էր: Իսկ ավտոմեքենայի ղեկին գտնված 48-ամյա Ռոբերտ Սարգսյանը մարմնական վնասվածք չէր ստացել: Նա արգելոցի անտառապետն է: Զննությամբ ավտոմեքենայի նույն կողմի դռան վրա հայտնաբերվել էր հրազենային կրակոցների 30 անցք: Այսինքն` եթե 30 կրակոցներից ոչ մեկը չէր դիպել վարորդին, նշանակում է, որ սպանության թիրախը միայն ու միայն Շաբոյանն է եղել: Ինչպես հետագայում պարզվեց` սպանությունը կապված էր «Մարսոյի»` Մարզպետունի Պետրոսյանի սպանության հետ, ում սպանել էր Սամվել Շաբոյանի եղբայրը` Պերճիկ Շաբոյանը: Իսկ Սամվել Շաբոյանին սպանողը Մարզպետունի Պետրոսյանի եղբորորդին էր` Կարեն Պետրոսյանը, ով դեպքից ժամեր անց ձերբակալվել եւ խոստովանական ցուցմունքներ էր տվել: Ի դեպ, Պետրոսյաններն ու Շաբոյանները նախկինում բավական մտերիմ հարաբերություններ են ունեցել, բայց մոտ 2 տարի առաջ նրանց ընտանիքների միջեւ ծագած գժտությունը վերաճել է թշնամանքի: Սամվել Շաբոյանի սպանության փաստով Կարեն Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության եւ ապօրինի զենք պահելու, կրելու համար, որոնցից առաջինի դեպքում օրենքը նախատեսում է ազատազրկում` 6-12 տարի ժամանակով, իսկ ապօրինի զենքի համար` առավելագույնը 3 տարի:

Ի դեպ, «Պրայմ-Կրայմ»-ի փոխանցմամբ` մի քանի դատվածություն ունեցող Մ.Պետրոսյանը որպես «օրենքով գող» թագադրվել էր 1983թ. Երեւանում: 1990-ականների վերջին նա բնակություն էր հաստատել Մոսկվայի շրջանի Կոլոմենսկո բնակավայրում, որտեղ գլխավորել էր խոշոր չափերով թմրանյութերի իրացմամբ զբաղվող հայերից կազմված հանցավոր մի խմբավորում: Երեք տարի առաջ` 2007թ. նոյեմբերի 16-ին, անօրինական թմրանյութ պահելու համար «Մարսոն» Մոսկվայում ենթարկվել էր քրեական պատասխանատվության: Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել էր 10 գ «հաշիշ» տեսակի թմրամիջոց: Դատարանի վճռով` «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանը ենթարկվել էր 35 հազար ՌԴ ռուբլի տուգանքի եւ արտաքսվել Հայաստան:

 

Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ... Սամվել Ալեքսանյանը նոր մոլ է կառուցում․ նախագ... Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական վարույթով ... Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստա... Ադրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպաց... Իշխանության ներկայացուցիչներ ու համակիրներ, Ն... Աղմկահարույց քրգործերով հայտնի Սիլվա Համբարձո... Մալխաս Ամոյանը նոմինացվել է Ըմբշամարտի միջազգ... Երևանում. հնչել են կրակոցներ. կա վիրավոր Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել և... Հայաստանի իշխանություններ, հեռո՛ւ մնացեք եկեղ... Խորհրդանշական է, որ ունենք ուղիղ Տասը տիրադավ... Թրամփը հայտարարել է, թե Զելենսկին չի կարդացել... ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan