1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ով էր «օրենքով գող» Մարսոն եւ ինչու սպանվեց նա...կիրակնօրյա ընթերցում

2009-ի հունիսի 19-ին իր տան դիմաց, դիմահար կրակոցով սպանվեց հանցագործ աշխարհի հեղինակություններից մեկը` «օրենքով գող», Մարսո մականվամբ Մարզպետունի Պետրոսյանը: Հաջորդ օրն առավոտյան, ժամը 9.30-ին, մեղայականով ոստիկանության Արարատի բաժին էր ներկայացել Վեդի քաղաքի բնակիչ, 1952 թ. ծնված Պերճիկ Շաբոյանը եւ հայտնել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ, հանցավոր աշխարհում հայտնի, 1960թ. ծնված «Մարսոյի» հետ անձնական հարցեր պարզելու համար նույն օրը գնացել է Գոռավան եւ ժամը 9.20-ի սահմաններում, նրա տան մուտքի մոտ, իր անունով հաշվառված 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով, սպանելու նպատակով, կրակել է Պետրոսյանի վրա: Վերջինս տեղափոխվել էր Վեդի քաղաքի հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:

Սկզբում այս վարկածը մի տեսակ թերահավատությամբ ընդունվեց, թեկուզ այն պատճառով, որ տեղեկություն կար նախաքննության փուլում կեղծ նյութեր նախապատրաստելու վերաբերյալ. մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովում հյուրընկալված, չերյոմուխայից ոտքի վնասվածք ստացած Արարատի մարզի բնակիչ Խաչիկ Դավթյանը հրապարակավ հայտարարել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննելիս քննիչները իրեն սպառնացել են մեկ անգամ էլ կոտրել վնասված ոտքը, եթե չհամաձայնվի գող Մարզպետի վրա ցուցմունք գրել: Հայտնի չէ, Խաչիկ Դավթյանն ի վերջո ցուցմունք գրեց, թե ոչ, բայց փաստ է, որ «Մարսոյի» սպանությունն ունեցավ նաեւ շարունակություն, քանի որ հանցավոր աշխարհի ներկայացուցիչների սպանությունները սովորաբար անհետեւանք չեն մնում:

Նոյեմբերի 18-ին, ժամը 23.50-ի սահմաններում, սպանվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն` 51-ամյա Սամվել Շաբոյանը, ու այդ սպանությունը, ինչպես շատ արագ հայտնի դարձավ, վրեժխնդրության հետեւանք էր: Դեպքը տեղի էր ունեցել Երեւանի Մյասնիկյանի պողոտայում` Նոր Նորք տանող ճանապարհին: Սամվել Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենային աջ կողմից հավասարվել էր անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ էր արձակվել: Արձակված գնդակները դիպել են ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին նստած Սամվել Շաբոյանի մարմնին, ինչի հետեւանքով նա մահացել էր: Իսկ ավտոմեքենայի ղեկին գտնված 48-ամյա Ռոբերտ Սարգսյանը մարմնական վնասվածք չէր ստացել: Նա արգելոցի անտառապետն է: Զննությամբ ավտոմեքենայի նույն կողմի դռան վրա հայտնաբերվել էր հրազենային կրակոցների 30 անցք: Այսինքն` եթե 30 կրակոցներից ոչ մեկը չէր դիպել վարորդին, նշանակում է, որ սպանության թիրախը միայն ու միայն Շաբոյանն է եղել: Ինչպես հետագայում պարզվեց` սպանությունը կապված էր «Մարսոյի»` Մարզպետունի Պետրոսյանի սպանության հետ, ում սպանել էր Սամվել Շաբոյանի եղբայրը` Պերճիկ Շաբոյանը: Իսկ Սամվել Շաբոյանին սպանողը Մարզպետունի Պետրոսյանի եղբորորդին էր` Կարեն Պետրոսյանը, ով դեպքից ժամեր անց ձերբակալվել եւ խոստովանական ցուցմունքներ էր տվել: Ի դեպ, Պետրոսյաններն ու Շաբոյանները նախկինում բավական մտերիմ հարաբերություններ են ունեցել, բայց մոտ 2 տարի առաջ նրանց ընտանիքների միջեւ ծագած գժտությունը վերաճել է թշնամանքի: Սամվել Շաբոյանի սպանության փաստով Կարեն Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության եւ ապօրինի զենք պահելու, կրելու համար, որոնցից առաջինի դեպքում օրենքը նախատեսում է ազատազրկում` 6-12 տարի ժամանակով, իսկ ապօրինի զենքի համար` առավելագույնը 3 տարի:

Ի դեպ, «Պրայմ-Կրայմ»-ի փոխանցմամբ` մի քանի դատվածություն ունեցող Մ.Պետրոսյանը որպես «օրենքով գող» թագադրվել էր 1983թ. Երեւանում: 1990-ականների վերջին նա բնակություն էր հաստատել Մոսկվայի շրջանի Կոլոմենսկո բնակավայրում, որտեղ գլխավորել էր խոշոր չափերով թմրանյութերի իրացմամբ զբաղվող հայերից կազմված հանցավոր մի խմբավորում: Երեք տարի առաջ` 2007թ. նոյեմբերի 16-ին, անօրինական թմրանյութ պահելու համար «Մարսոն» Մոսկվայում ենթարկվել էր քրեական պատասխանատվության: Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել էր 10 գ «հաշիշ» տեսակի թմրամիջոց: Դատարանի վճռով` «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանը ենթարկվել էր 35 հազար ՌԴ ռուբլի տուգանքի եւ արտաքսվել Հայաստան:

Մարզպետունի Պետրոսյանը՝ Մարզո, որպես «օրենքով գող» թագադրվել է 1991թ.-ին 30 տարեկանում: Մարզոն ինչպես և բազմաթիվ ազգությամբ հայ «օրենքով գողեր» իր կյանքի մի զգալի մասն ապրել է Մոսկվայում, բազմաթիվ են դեպքերը, երբ մեր հայրենակից բիզնեսմենները իրենց խնդիրների լուծման համար դիմել են Մարզոին:

 Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները Մարզոն բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է եղել՝ Ռուդիկ Օգանովի (Գեներալ Ռուդիկ Բակինսկու) հետ: Մարզպետունի Պետրոսյանը, ասում են, որ  ապրել է բավականին համեստ պայմաններում.երկու սենյականոց վարձակալությամբ բնակարանում և վարում էր ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենա:

Ըստ օպերատիվ ամփոփագրերի Մարզոն իր եկրորդ դատվածությունը վաստակել է 2000թ.-ին, երբ իր վերոնշյալ ավտոմեքենայով տիկնոջ հետ ուղևորվելիս է եղել մասնակցելու իր ծանոթներից մեկի հուղարակավորությանը: Մերձմոսկովյան շրջանում ՆԳՆ աշխատակիցները կանգնեցրել են նրա մեքենան և զննությամբ հայտնաբերել 2 գրամ հերոին տեսակի թմրանյութ:

 

2002թ.-ին պատժի կրումից հետո Մազպետունի Պետրոսյանն ընտանիքի հետ վերադառնում է իր հայրենի Գորավան գյուղ: Նա այն եզակի օրենքով գողերից էր, որ այստեղ նույնպես ապրում էր նույն համեստ և հավասարակշռված կյանքով. նրա անունը որևէ ձևով չեր կապվում ոչ մի կրիմինալ իրադարձության հետ:

 

Պատրաստեց՝Է. Ավանեսյանը 

 

NewsMedia.am 

Լուրեր  Հայաստանից եւ աշխարհից 

 
ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan