Ով ինձ մեղադրի խրամատը լքելու մեջ, «հետևին ձեռ կտամ».Մանվել Գրիգորյան
Ազգային ժողովում այսօր բացված աշնանային նստաշրջանում մինչև առաջին ընդմիջումը ԱԺ պատգամավորները մեկը մյուսի հետևից լքում էին նիստերի դահլիճը, հետևաբար լրագրողները փորձեցին հետաքրքրվել, թե ինչու նրանք ականջալուր չեղան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «խրամատը» (նիստերի դահլիճը) չլքելու հորդորին: Ինչպես ԱԺ-ից փոխանցում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, մինչև ընդմիջումը նիստերի դահլիճը լքած պատգամավորներից մեկն էլ ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն էր: Լրագրողների հարցին, թե ինչու է նա ժամանակից շուտ դուրս եկել դահլիճից, պատասխանեց, որ ով իրեն մեղադրի «խրամատը» լքելու մեջ՝ հետևին ձեռք կտա: «Սաղ իմ դեմից են փախել, ինձնից են վախեցել, դուք եկել եք ու ինձ տենց հարց եք տալի՞ս»,-ասաց նա:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: