Ո՞վ կարող էր կանգնած լինել հանցավոր խմբի հետեւում...
Ստեփան Սաֆարյանը Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Նորք-Մարաշ վարչական շրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքին ասաց, որ այս պահին դեռ որևէ ապացույց չի ներկայացվել, որ դասական առումով այն ինչ պատրաստվում էր անել այդ խումբը ահաբեկչական էր, բայց անշուշտ պետք է նմանատիպ խումբը վնասզերծվեր և առգարվվեր հսկայական զնեք զինամթերքը:
«Չեմ կարող ասել, արդյոք այդ խմբում ընդգրկված անձիք տեղյակ են եղել խմբի պլանավորած գործողություններին, պետք է սպասենք քննության արդյուքններին: Բայց մի բան ակնհայտ է, որ ԱԱԾ-ն ինքը իր հաղորդագրության մեջ մեջ չի օգտագործել ահաբեկչություն ձևակերպումները.,-ասաց Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, որ այդ խմբի հետևում կանգնած է «Հիմնադիր Խորհրդարանը», կամ ընդդիմադիր ուժերից որևէ մեկը Սաֆարյանն ասաց. «Հիմք կարող եմ համարել նրանց տարածած հայտարությունը, որ իրենք առնչություն չունեն»:
Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: