Ո՞վ կլինի ԱԱԽ քարտուղարը
«Չորրորդ Իշխանություն» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ երկու ամիս է, ինչ «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանին համոզում են ստանձնել ԱԱԽ քարտուղարի պաշտոնը:
Լրատվամիջոցը գրում է, որ ասում են նա մտերիմների շրջանում պարծենում է, որ համոզում են, բայց նա հրաժարվում է առաջարկից:
Ինչպես թերթն է նշում, միգուցե Իսագուլյանը դեմ չլինիր և ստանձնի այդ պաշտոնը, եթե ընդունվեն նրա առաջադրած պայմանները:
Մասնավորապես՝ նա նշել է, որ ուզում է կադրային ազատ փոփոխություններ իրականացնել:
Միաժամանակ թերթը հիշեցնում է, որ Արթուր Բաղդասարյանից հետո ԱԱԽ քարտուղարի պաշտոնը տևական ժամանակ է թափուր է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ Իշխանություն» օրաթերթի`այսօրվա համարում:
